Ամբողջական ուսումնասիրության հիման վրա կազմված այս քարտեզի միջոցով ներկայացված են Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի գրչության կենտրոնները: Եթե գրչության կենտրոնի աշխարհագրական ստույգ տեղադրությունը հայտնի չէ, բայց հայտնի է գավառը կամ մոտավոր վայրը, ապա քարտեզի վրա՝ անվան մոտ դրված է հարցական նշան: Գրչության կենտրոնը խորհրդանշող նշանները չորս կարգի են՝ արտահայտելով 10-15-րդ դարերում այդտեղ գրված մեզ հայտնի ձեռագրերի թիվը՝ 1-10, 10-20, 20-50 և 50-ից ավելի:
10-15-րդ դդ. Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի գրչության կենտրոնները ներկայացնող քարտեզը պատրաստվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում՝ պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանի ղեկավարությամբ: Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի «Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի գրչության կենտրոնները 10-15-րդ դդ.» դրամաշնորհային թեմայի շրջանակում:
Երեմիա Չելեպի Քյոմուրճյանի «Հայոց վանքերի ու սրբավայրերի քարտեզը», 1691 թ.։ Գաբրիելա Ուլոհոջյանի հրատարակությունից (հատված)
Սույն կայքում տեղադրված նյութերը այդ թվում` բոլոր նկարները, պատկերները, տեքստային նյութերը, կարող են օգտագործվել անձնական, կրթական, ինչպես նաև տեղեկատվական նպատակներով, ArmenianArt.org կայքի անվան պարտադիր հղումով։