Need any help? Contact Us

ՀՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ



Հայ հնագրությունը, իբրև առանձին գիտություն, զբաղվում է հայերեն (կամ հայատառ) գրավոր ժառանգու­թյան ուսումնասիրությամբ, որ սկիզբ է առնում 5-րդ դարում՝ Մաշտոցյան այբուբենի ստեղծումով: Հայկական հնագրությունը ներառում է հայերեն տառաձևերի քննու­թյունը հնագույն օրինակներից մինչև ժամանակի ընթացքում կրած փոփոխությունները, ինչպես նաև հայերեն տառերի զանազան կիրառությունները՝ ծածկագրության, այլ լեզուների տառա­դարձման, տոմարագիտական զանազան հաշվարկների, թվաբանության և այլ նպատակներով: Հայ հնագրությունն անմիջական կապի մեջ է հայերեն ձեռագրերի, վիմագրերի, ինչպես նաև հայատառ տպագիր գրականության հետ՝ քննության նյութ ունենալով դրացնում կիրառված գրատեսակները:

Հայկական հնագրության հանդեպ հետաքրքրությունն առավել չափով վերելք ապրեց 19-րդ դարավերջին: Այս հարցում մեծ է Վիեննայի Մխիթարյան հայրերից Հ. Տաշյանի դերը, ով 1898 թ. հրատարակեց իր հայտնի «Ակնարկ մը հայ հնագրութեան վրայ» ուսումնասիրությունը: Այն իրենից ներկայացնում է մի յուրատեսակ ամփոփում մինչև այդ եղած հարցադրումների ու կարծիքների, որոնց անդրադառնում է գիտնականը: Հատկանշական է, որ հեղինակի համար այս աշխատությունը գրելու շարժառիթ է ծառայել իր ժամանակ նորահայտ հայատառ հունարեն պապիրուսե պատառիկը (վերջինիս կանդրադառնանք առաջկա մեր գրառումներում), ինչպես նաև այն հարցերը, որոնք կապված էին հայերեն գրատեսակների հետ:

Հայ հնագրության ուսումնասիրության ասպարեզում զգալի ներդրում են ունեցել Ղ. Ինճիճյանը, Ղ. Ալիշանը, Ն. Ադոնցը, Հր. Աճառյանը, Գ. Հովսեփյանը, Ն. Ակինյանը, Կ. Ղաֆադարյանը, Ա. Աբրահամյանը, Ա. Մաթևոսյանը և ուրիշներ, որոնց բազմաբնույթ աշխատություններում քննված են հայ հնագրությանն առնչվող ամենատարբեր հարցեր: 2002 թ. Մ. Սթոունի, Տ. Կույմջյանի և Հ. Լեհմանի համահեղինակությամբ անգլերենով հրատարակվեց «Հայ հնագրության ալբոմ» (Album of Armenian Paleography) ուսումնասիրությունը, որ մեծ ներդրում էր հայ հնարագրագիտության բնագավառում: Աշխատանքը 2006 թ. թարգմանվել է հայերեն:


Սկիզբ «Հայ արվեստ» Գրադարան Պատկերասրահ Որմնանկարչություն Գրավոր մշակույթ Մենք Ծրագրեր Հղումներ

© 2016 - ArmenianArt.org - հեղինակային իրավունքները պաշտպանված են։

Սկիզբ

«Հայ արվեստ» հանդես

Գրադարան

Պատկերասրահ

Որմնանկարչություն

Գրավոր մշակույթ

Մենք

Հղումներ

Սույն կայքում տեղադրված նյութերը այդ թվում` բոլոր նկարները, պատկերները, տեքստային նյութերը, կարող են օգտագործվել անձնական, կրթական, ինչպես նաև տեղեկատվական նպատակներով, ArmenianArt.org կայքի անվան պարտադիր հղումով։