© 2016-2020 - ArmenianArt.org - հեղինակային իրավունքները պաշտպանված են։

Need any help? Contact Us

ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՈՐՄՆԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ



ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՈՐՄՆԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ


2019 թ. դեկտեմբերին լույս տեսավ «Հայկական որմնանկարչություն» գիտական հոդվածների և նյութերի ժողովածուն, որը կազմել և խմբագրել է պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանը։ Ժողովածուն հրատարակվել է Մատենադարանի գիտական խորհրդի երաշխավորությամբ  և «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ (հիմնադիր և տնօրեն Գայանե Գեորգյան)։

Հայաստանում  հատուկ որմնանկարչության թեմային նվիրված նման ժողովածու առաջին անգամ է հրատարակվում։ Նրա հիմնական նպատակը հայկական որմնանկարչության համակողմանի ուսումնասիրության հետագա խորացումն է։ Գրքում տեղ են գտել վերլուծական հոդվածներ, ինչպես նաև առանձին որմնանկարների վերաբերյալ տեղեկատվական ու փաստագրական նյութեր։

Հրատարակության նպատակներից է ոչ միայն մասնագետների, այլև մշակույթի ու հուշարձանների պահպանության ոլորտի համապատասխան  մարմինների և կազմակերպությունների ուշադրության հրավիրումը որմնանկարների խնդրի վրա, քանի որ այս հուշարձանների մեծ մասը գտնվում է վատ վիճակում։

Ժողովածուի բերած նորություններից մեկը կարելի է համարել այն, որ հերքվում է գրականության մեջ տարածված՝ հայկական որմնանկարների փոքրաթիվ լինելու մասին տեսակետը։ Ժողովածուի մեջ բերված հարուստ  նյութերը վկայում են, որ  միջնադարյան հայկական որմնանկարները փոքրաթիվ չեն, և որ հայկական որմնանկարչությունը զարգացել է հայ ճարտարապետության հիմնական փուլերին համընթաց՝ վաղ միջնադարից մինչև նոր ժամանակներ։

Հայ միջնադարյան որմնանկարչությունն աչքի է ընկնում գեղարվեստական արժանիքներով, հաճախ ինքնատիպ պատկերագրությամբ և կարևոր նշանակությունի ունի ոչ միայն հայ, այլև համաշխարհային արվեստի համար։

Հոդվածներն ունեն ամփոփում  անգլերենով։ Գիրքը բաղկացած է 400 էջից, որից 92-ը գունավոր վերատպություններ են։ Գրքի բովանդակությունը՝ հայերեն և անգլերեն, կարելի է տեսնել մեր կայքի ԳՐԱԴԱՐԱՆ բաժնում՝ այստեղ։

Առաջիկա տարվա վերջին գրքի թվային տարբերակը տեղ կգտնի մեր կայքում։

Տեսանյութում ներկայացվում է «Հայկական որմնանկարչություն» ժողովածուի հրատարակության առիթով, կազմող և խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանի հարցազրույցը «Շողակաթ» հեռուստաընկերությունում (14. 12. 2019)։

Սկիզբ «Հայ արվեստ» Գրադարան Պատկերասրահ Որմնանկարչություն Գրավոր մշակույթ Մենք Ծրագրեր Հղումներ

Սկիզբ

«Հայ արվեստ» հանդես

Գրադարան

Պատկերասրահ

Որմնանկարչություն

Գրավոր մշակույթ

Մենք

Հղումներ

Սույն կայքում տեղադրված նյութերը այդ թվում` բոլոր նկարները, պատկերները, տեքստային նյութերը, կարող են օգտագործվել անձնական, կրթական, ինչպես նաև տեղեկատվական նպատակներով, ArmenianArt.org կայքի անվան պարտադիր հղումով։